Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չինաստանում ջրհեղեղից 8,5 հազար տուն է փլվել

Չինաստանում ջրհեղեղից 8,5 հազար տուն է փլվել
03.09.2012 | 00:47

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում արդեն 4 օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է անցել 23 քաղաք, մոտ 29 հազար հա տարածք։ Ավերվել է մոտ 8,5 հազար տուն։ Իշխանությունները տարհանել են ավելի քան 62,5 հազար մարդու։ Տարերային աղետից ընդհանուր առմամբ տուժել է 657 հազար բնակիչ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ